Տարածաշրջանային

Էրդողանը հայտարարել է նոր ռազմական գործողություններ սկսելու մասին

1 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է նոր ռազմական գործողություններ սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայի քաղաքային հիվանդանոցի և Ստամբուլ-Իզմիր մայրուղու բացման արարողության ժամանակ հայտարարել է Եփրատ գետի արևելյան շրջաններում ռազմական գործողություններ սկսելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:

«Մենք Սիրիայից Թուրքիային ուղղված սպառնալիքները կանխելու համար մտանք Աֆրին, Ջերաբլուս և Էլ-Բաբ: Հիմա էլ ռազմական գործողություններ ենք սկսելու Եփրատ գետի արևելյան շրջանների նկատմամբ»,- հայտարարել է նախագահը:

Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջանները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մաքրելու պատրվակով 2016-2017 թվականների ընթացքում իրականացրել է «Եփրատի վահան» անունը կրող ռազմական գործողությունները, որոնց շրջանակներում հարվածներ են հասցվել Սիրիայի քրդերին: Գործողությունները սկսվել էին սահմանային Ջերաբլուս քաղաքից, ապա թուրքական զորքերը մտել էին Էլ-Բաբ: Ավելի ուշ՝ 2018 թվականին, նույն պատրվակով թուրքական բանակը ռազմական գործողություններ էր սկսել Աֆրինի շրջանում, որը ստացել էր «Ձիթենու ճյուղ» անվանումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում