Մշակույթ

Կյանքի քաղաք Երևան. իսրայելական  հեռուստաալիքը Հայաստանի մասին տեսանյութ է հրապարակել

2 րոպեի ընթերցում

Կյանքի քաղաք Երևան. իսրայելական  հեռուստաալիքը Հայաստանի մասին տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի «Ռեշետ 13» հեռուստաալիքը հրապարակել է եբրայերեն տեսանյութ Հայաստանի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեսանյութը սկսվում է Գառնի այցելությամբ, որտեղ ներկայացվում է հեթանոսական տաճարի պատմությունը: Շրջայցն ուղեկցվում է տաճարում հնչող դուդուկի ելևէջներով: Կատարմամբ հիացած հաղորդավարուհին բաց չի թողնում դուդուկ նվագել փորձելու հնարավորությունը:

Տեսանյութի թիմը լինում է նաև «Վերնիսաժ»-ում, որտեղ առանձին անդրադարձ է կատարվում մուտքի մոտ գտնվող ցայտաղբյուրին: Երաժշտական գործիքների թեման շարունակվում է նաև «Վերնիսաժ»-ում՝ կենտրոնանալով ձեռագործ աշխատանքների, հատկապես գորգերի վրա:

Հայկական բերք ու բարիքին, համեղ ուտեստներին հաղորդավարուհին ծանոթանում է երևանյան շուկաներից մեկում համտեսելով ավանդական լավաշը, պանիրների տեսականին, միրգն ու բանջարեղենը:

Հաջորդ կանգառը երևանցիների ու զբոսաշրջիկների սիրելի վայրերից է՝ Կասկադը, որը մանրամասն ներկայացվում է տեսանյութում: Նկարահանող թիմի անդամներն այս անգամ իրենց ունակություններն են փորձում պարի ասպարեզում: Նրանց է միանում հայկական ավանդական պարը ներկայացնող պարային խումբը և Կասկադի տարածքում ապահովում հաճելի միջավայր:

Տեսանյութն ավարտվում է երեկոյան զբոսանքով Հյուսիսային պողոտայով և Հանրապետության հրապարակով:

Հաղորդավարուհուն ուղեկցում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում