Քաղաքականություն

Լեհաստանի ԱԳ նախարարն անվերապահ աջակցություն է հայտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի ԱԳ նախարարն անվերապահ աջակցություն է հայտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը hուլիսի 30-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի (Jacek Czaputowicz) հետ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով փոխգործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես` անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի այցերին և առևտրատնտեսական կապերին։ Զրուցակիցներն առանձնակի կարևորել են ԵՄ ԱլԳ շրջանակներում համագործակցությունը և ԱլԳ հաջորդ տասնամյակի գործունեության համար նոր օրակարգի մշակման նպատակով համատեղ աշխատանքը։

Սամվել Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից իրականացվող բազմաբնույթ և խորը բարեփոխումները, ՀՀ գործընկերներից ակնկալվող աջակցության ոլորտները։ Այս համատեքստում, կարևորվել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շուտափույթ վավերացումը Եվրոպական միության բոլոր անդամ երկրների կողմից և դրա լիարժեք իրականացումը։

ՀՀ դեսպանը ԼՀ արտգործնախարարին ներկայացրել էԼՂ հակամարտության բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումները։

Յացեկ Չապուտովիչը ԼՀ կառավարության անվերապահ աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում