Հասարակական

Ռուստամ Բադասյանն ու Իրանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանն ու Իրանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելով՝ հայրենիք է վերադառնալու ջերմ ու վառ հիշողություններով:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են ՀՀ-ում պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, երկու երկրների միջև իրավական ոլորտում համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված աշխատանքներին, «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի կիրարկմանը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարվելիք այցի հնարավորություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում