Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը դիտարկեց Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին եւ Լճաշեն համայնքի 23-րդ փողոցում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես մարզպետին ներկայացրեց ճանապարհաշինական ընկերության պատասխանատուն, պետական բյուջեի միջոցների հաշվին մեկնարկել են Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Հայրավանք-Ծովազարդ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Նախատեսվում է 7100 մետր երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտի ֆրեզում, հարթեցում և միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում: Ֆրեզված ասֆալտը մարզպետարանի կողմից հատկացվում է համայնքապետարաններին՝ ներհամայնքային երկրորդական նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով:

Լճաշենի 23-րդ փողոցում Գնել Սանոսյանը դիտարկեց ճանապարհի փոսային նորոգման եւ հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ինչպես ներկայացրեց Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, ճանապարհաշինական աշխատանքների համար հատկացվել է 21,6 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լճաշենի համայնքապետարանը: Աշխատանքները մեկնարկել են 4 օր առաջ, որոնց ընթացքում փոսային նորոգումներ են կատարվել մոտ 500 քառակուսի մետր մակերեսով, իսկ այժմ ընթանում են հիմնանորոգման աշխատանքները 296 գծամետրի եւ 1393 քառակուսի մետր մակերեսի վրա: Շինարարական աշխատանքները ավարտի կհասցվեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում:

Մարզպետը շինարարության որակի ապահովման շուրջ ցուցումներ տվեց շինարարին ու հանձնարարեց մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը՝ մշտապես վերահսկել շինարարական աշխատանքների որակի ապահովման գործընթացը բոլոր ուղղություններով ծավալված շինարարական օբյեկտներում:

«Պետությունն օրավուր ավելացնում է հսկողական մեխանիզմները շինարարական աշխատանքների որակի ապահովման մասով: Ուստի, հարկավոր է խստիվ պահպանել շինարարության որակը՝ հետագա անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Որքան բարձր լինի շինաշխատանքների որակական նիշը, այնքան շինարարական տվյալ կազմակերպության առջեւ ավելի լայն հնարավորություններ կբացվեն»,- հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից