Քաղաքականություն

Սվիտալսկին վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի դիրքորոշումը

1 րոպեի ընթերցում

Սվիտալսկին վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: ԵՄ-ի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում նույնն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին վստահեցրեց հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին:

«Թույլ տվեք վերահաստատել, որ ԵՄ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է նույնը: Եվ սա այն դիրքորոշումն է, որը հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա: Առաջին հերթին մենք հավատացած ենք, որ որևէ ռազմական լուծում չկա այս հակամարտությանը, այն միայն խաղաղ ճանապարհով կարող է կարգավորվել: Երկրորդը մենք մեծապես սատարում ենք Մինսկի խմբի գործողություններին»,-ասաց Սվիտալսկին ու վստահեցրեց՝ իրենց դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել:

Դեսպանը շեշտեց՝ որևէ պատճառ չկա՝ անհանգստանալու, թե ԵՄ-ն իր դիրքորոշումը փոխում է: Նա նկատեց, որ այդ դիրքորոշումն արտահայտվել է տարբեր ձևակերպումներով, սակայն էությունը չի փոխվել:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում