Պաշտոնական

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները վերահաստատել են շփումների ակտիվացման ցանկությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները վերահաստատել են շփումների ակտիվացման ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում աշխատանքային ճաշ է ունեցել Վրաստանի խորհրդարանի իր գործընկեր Արչիլ Տալակվաձեի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Կողմերը քննարկման ընթացքում մեծ կարեւորություն են տվել երկու խորհրդարանների դերին հայ-վրացական հարաբերություններում եւ վերահաստատել խորհրդարանականների միջեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական շփումների ակտիվացման պատրաստակամությունը:

Հուլիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում Էր աշխատանքային այցով: Պատվիրակություն Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Միրզոյանը Վաշինգտոնում ունեցել է մի շարք հանդիպումներ: Նա մասնավորապես հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում