«Իմ ու իմ միջև». երիտասարդ գրող Հաս Չախալյանն ընթերցողին կներկայացնի իր առաջին գիրքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ընթերցասերներին է ներկայացվում երիտասարդ գրող Հաս Չախալյանի «Իմ ու իմ միջև» խորագրով առաջին գիրքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 16-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում նախատեսված է Հաս Չախալյանի գրքի շնորհանդեսը: Հաս Չախալյանը ստեղծագործում է ինչպես չափածո այնպես էլ արձակ, սակայն «Իմ ու իմ միջև» գրքում տեղ են գտել նրա չափածո ստեղծագործությունները:

«Ես ստեղծագործում եմ 8 տարեկանից, սակայն գրքում տեղ են գտել վերջին տարիների ստեղծագործությունները: Ընտրությունը կատարել ենք խմբագիր Արմեն Ավանեսյանի հետ: Իմ ստեղծագործությունները երևացել են ոչ միայն էլեկտրոնային հարթակներում, այլև գրական մամուլում: Իմ գիրքը դրսից դիտակետ է դեպի մեր իրականություն»,-ասաց Հաս Չախալյանը:

«Իմ ու իմ միջև» գիրքն ունի «Երկիրն ու երկրիս», «Երևանյան էսքիզներ», «Գյուղ», «Արևելյան Էսքիզներ», «Ադամ», «Կին» և «Լռության էսքիզներ» բաժինները:

«Գրքում պատմում եմ իմ հոգեվիճակի մասին, ներկայացնում եմ ներսի ու դրսի աշխարհների, երազանքի, վախի, ցավի բախումը: Այստեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր անկյունը, որովհետև փորձել եմ գրքում դնելով իմը, իմ ապրածը, նաև ստեղծել միասնություն, տարածություն բոլորի համար»,-ասաց Հաս Չախալյանը:

Երիտասարդ գրողը վերջին մի քանի տարին գտնվում է Հայաստանից դուրս, բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: «Արևելյան Էսքիզներ» բաժնում տեղ գտած ստեղծագործությունները արտացոլում են այնտեղ ապրելու ընթացքում ստացած տպավորությունները:

«Ես կարողացել եմ ստանալ արևելյան մոտիվներով պատկերներ, փորձել եմ Արևելքի գեղեցկությունը ներկայացնել: Դուք կարող եք իմ ստեղծագործություններում անապատի պատկերներ գտել, ներկայացրել եմ կնոջ խոնարհությունն առ Աստված, ինչպես նաև անհնազանդությունը: Չէ որ կան կանայք ովքեր չեն ցանկանում կրել գլխաշորեր, կարծես սահմանափակում են տեսնում դրանում: Ահա իմ զգացածը, իմ տեսածը ներկայացրել եմ ստեղծագործություններով»,-ասաց Հաս Չախալյանը:

Նա տարվա մեջ մեկ անգամ լինում է Հայաստանում, երկրում փոփոխությունները նրան տեսանել են: Չախալյանը հասարակության շրջանում զգացել է ավելի լավ տրամադրվածություն ապագայի հանդեպ, ավելի ազատ, անկաշկանդ մթնոլորտ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում