Հասարակական

Տաթևիկ Ռևազյանն անդրադարձել է ավիացիայի ոլորտի չարաշահումներին

1 րոպեի ընթերցում

Տաթևիկ Ռևազյանն անդրադարձել է ավիացիայի ոլորտի չարաշահումներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղավիացիայի ոլորտում բոլոր եղած խնդիրների, չարաշահումների վերաբերյալ ՀՀ կառավարությունը տեղեկացվում է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Խնդիրները միայն կոմիտեի հետ կապված չեն եղել, դրանք առնչվել են օդանավակայանին, տարբեր մեր ծառայություններին: Ես բարձրաձայնել եմ կառավարությունում, չկա մի բան, որին տեղյակ չեն: Այո, խնդիրներ կան, չեմ կարող հիմա բաց խոսել, բայց դուք կարող եք ենթադրել, օրինակ՝ օդանավակայանը ու ընդհանրապես ավիացիան այնպիսի ոլորտներ են, որտեղ խնդիրներ շատ կան, խոսքը նաև հնարավոր չարաշահումների մասին է»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: Թե ինչ գումարի մասին է խոսքը, կոմիտեի նախագահը չցանկացավ նշել:

«Ես համոզված եմ, որ ամբողջ տեղեկությունն ինձ չի հասնում: Ես դիմում եմ այն մարմիններին, որոնց պետք է դիմել, իրենք էլ զբաղվում են»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում