Ընթերցողների սեղանին դրվեց Ռաֆայել Նահապետյանի «Ուշադրություն, սկսվում է… » գիրքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ արձակագիրներից մեկի` Ռաֆայել Նահապետյանի լավագույն պատմվածքների ընտրանին և «Ուշադրություն, սկսվում է… » վիպակը զետեղվել են մեկ գրքում, որը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց հունիսի 27-ին Հայաստանի գրողների միությունում:

«Գիրքը կազմել է Ռաֆայելի որդին` Հայկարամ Նահապետյանը: Ըստ իս` սա Ռաֆայելին ներկայացնող լավագույն ժողովածուներից է: Նա գրական աշխարհ մուտք գործեց պատմվածքներով և միանգամից ուշադրություն գրավեց: Դեռ համալսարանում սովորելու տարիներին Ռաֆայելը յուրահատուկ պատմվածաշար էր ստեղծել, որը կոչվում էր «Պատկերասրահ»: Շատ հետաքրքիր ստեղծագործություն էր: Ռաֆայելի գործերն ունեն ռոմանտիկ երանգ, հարուստ են կենսական իրողություններով»,-նշեց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու շեշտեց, որ «Ուշադրություն, սկսվում է… » գիրքն արժանի է ընթերցողների ուշադրությանը:

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը պատմեց, որ Հայկարամ Նահապետյանի հետ որոշել են այս գրքով ներկայացնել Նահապետյանի անցած ճանապարհը, նրա ստեղծագործության հիմնական հատկանիշները: «Զետեղված պատմվածքները բազմաոճ են. կան քնարական, ռոմանտիկ պատմվածքներ, էքզիստենցիալ իրավիճակներ պատկերող գործեր, որոնցում ամբողջացված է Ռաֆայելի գրողական ձեռագիրը»,-ընդգծեց Նիկողոսյանը:

Անդրադառնալով «Ուշադրություն, սկսվում է…» վիպակին` գրականագետն ասաց, որ այն գրվել է խորհրդային շրջանի վերջում, տպագրվել է «Նորք» ամսագրում: «Վիպակում բավականին սուր քաղաքական ենթատեքստեր կան: Այն վերախմբագրելիս հասկացանք, որ վիպակն արդիական է նաև այսօր, որովհետև նմանատիպ ստեղծագործությունները, որոնք կառուցված են քաղաքական այլախոհության վրա, երբեք չեն հնանում, քանի որ ժամանակները փոխվում են, բայց որոշ բարքեր` ոչ»,-եզրափակեց Նիկողոսյանը:

Ռաֆայել Նահապետյանը ծնվել է 1946 թվականի հունիսի 8-ին Երևանում: Սովորել է Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոցում, ապա` Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումում: 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Որպես սպա ծառայել է ԽՍՀՄ բանակում:

Հետագայում աշխատել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես գրական հաղորդումների գլխավոր խմբագրության խմբագիր, ապա` ավագ խմբագիր: Ռաֆայել Նահապետյանը 1985-ին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, լատիշերեն, չեխերեն, ռումիներեն և այլ լեզուներով:

Գրողը կյանքից հեռացել է 2010 թվականի հուլիսի 19-ին:

«Ռաֆայել Նահապետյանի ստեղծագործությունները պայմանականորեն կարելի է կոչել իսկական քաղաքային գրականություն: Գրականությունը մտացածին չէր, գալիս էր իր ապրածից, մարմնավորում էր հղացման գեղեցկությամբ ու ոճային առանձնահատկությամբ»,- Նահապետյանի գրական ստեղծագործությունների մասին գրել է բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում