Վարդան Պետրոսյանը երկարատև ընդմիջումից հետո ներկայացմամբ հանդես կգա Երևանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը, ով երկար տարիներ հանդես չի եկել հայրենիքում, ելույթ կունենա Երևանում «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացմամբ:

Դերասանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թատերասերները ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան օգոստոսի 28, 29, 30-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

«Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը պատմում է վերջին տարիների ընթացքում հեղինակի՝ բանտում անցկացրած տարիների մասին:

Հայերեն English