Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում. Ջեյմս Ջոնս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ի շրջանակում ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսը՝ նշելով, որ խրախուսում է զարգացնել ՆԱՏՕ-ի և Հայաստանի ու Վրաստանի միջև կապերը:

Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես է Ջոնսը տեսնում Հայաստանի անդամակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Նա նշեց՝ Հայաստանն անդամ չէ, հետաքրքրվեց, թե ինչպես է զարգանում մասնակցությունը, և ՆԱՏՕ-ն ինչպես կարող է նպաստել անդամ երկիր չհանդիսացողների անվտանգության ապահովմանը:

«Կարծում եմ, որ Հայաստանին պետք է շնորհավորենք այն մեծ ներդրման համար, որ ունեցել է ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում: Ես նախագահի հետ խոսել եմ այդ մասին. դա, ի դեպ, շատ գնահատված ներդրում է: ՆԱՏՕ-ն, կարծեմ, բախտավոր է, որ ունի և անդամության, և գործընկերության ծրագիր: Որքան շատ մարդ է հետաքրքրված գործընկերության ծրագրով, այնքան ավելի լավ մեզ համար, քանի որ սա հնարավորություն է տալիս մարդկանց միավորել իրենց հնարավորություններն ու ուժերը»,-ասաց Ջոնսը:

Նա նշեց՝ թեև այլևս իրավունք չունի խոսել ՆԱՏՕ-ի անունից, բայց կարող է ասել, որ ՆԱՏՕ-ն ներգրավված է եղել այս տարածաշրջանում, աշխատել են նաև Վրաստանի հետ: «Վրաստանը լավ պատրաստված ստորաբաժանումներ է ուղարկել նաև պատերազմական գոտիներ, և մեծ գնահատանք է ստացել թե Հայաստանի, և թե Վրաստանի մասնակցությունն ու ներդրումը: Կարծում եմ, որ այս կապերը կարելի է զարգացնել, հիմքերը կան ու ես կխրախուսեի շարունակել զարգացնել այդ կապերը»,-եզրափակեց նա:

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի