Ոստիկանները բացահայտել են Չեխիայի քաղաքացու նկատմամբ կատարված ավազակությունը. կան ձերբակալվածներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կրթահամալիրից Մալաթիայի բաժին հունիսի 2-ին, ժամը 19.20-ին ահազանգ էր ստացվել, որ իրենց է դիմել օտարերկրյա մի քաղաքացուհի և խնդրել ոստիկանության օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին Չեխիայի Հանրապետության քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Գևորգ Չաուշի փողոցում նստել է անհայտ մակնիշի ավտոմեքենա, որ ուղևորվի Կենտրոն, սակայն Սասունիկ գյուղ տանող ճանապարհին մեքենայի վարորդը և ուղևորը դանակի սպառնալիքով հափշտակել են իր ուսապարկը, որի մեջ եղել են լուսանկարչական սարք, բջջային հեռախոս և անձնական իրեր:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի, Արագածոտնի և Կոտայքի մարզային վարչությունների ու Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 3-ին Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասից, ավազակություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել Աշտարակ քաղաքի բնակիչներ Արտակ Ա.-ն, Տիգրան Ն.-ն և Գրիգոր Ի.-ն:

Նրանք ձերբակալվել են:

Կատարվում են նախաքննություն:

Հայերեն English

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է