Հասարակական

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար առաջադրվեցին Գեղամ Գևորգյանի և Վահե Հովհաննիսյանի թեկնածությունները

1 րոպեի ընթերցում

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար առաջադրվեցին Գեղամ Գևորգյանի և Վահե Հովհաննիսյանի թեկնածությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար առաջադրվեցին Գեղամ Գևորգյանի և Վահե Հովհաննիսյանի թեկնածությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 30-ին տեղի ունեցած նիստում թեկնածություններն առաջադրեցին հոգաբարձուների խորհրդի անդամները: Ընտրությունը կանցկացվի հենց այսօր:

Նիստի սկզբում չընդունվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը փակ և գաղտնի ընթացակարգով անցկացնելու հարցը, փոխարենը` հոգաբարձուների խորհրդի անդամները որոշեցին, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է համապատասխանի ռեկտորի համար նախատեսված չափորոշիչներին:

Գեղամ Գևորգյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս է, պրոֆեսոր: Երևանի պետական համալսարանի նախկին պրոռեկտորն է:

Վահե Հովհաննիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչն է:

Մայիսի 23-ին Արամ Սիմոնյանը հրաժարական է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում