Քաղաքականություն

«Վեթինգ» պետք է կիրառվի և՛ նախորդ, և՛ ներկա նախարարների նկատմամբ. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

«Վեթինգ» պետք է կիրառվի և՛ նախորդ, և՛ ներկա նախարարների նկատմամբ. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գտնում է, որ բացի դատավորներից, «վեթինգ» պետք է կիրառվի և՛ նախորդ, և՛ ներկա նախարարների նկատմամբ: Այդ մասին Հարությունյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«2-3 տարի առաջ այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսեց, որ պետք է յուրաքանչյուրի պաշտոնյա եղած ժամանակ ձեռքբերվածը ստուգվի: Ես այդ տարբերակին էլ դեմ չեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:

Նրա կարծիքով՝ դատավորների նկատմամբ «վեթինգի» կիրառումը կարող է իսկապես զտել, մաքրել դատաիրավական համակարգը:

«Հիմա տեսնում եք՝ մամուլում հրապարակվում են բազմաթիվ նյութեր, որտեղ հստակ երևում է, որ X դատավորն ինչ-որ մի ժամկետում հանկարծ մի քանի տասնյակ միլիոնի նվիրատվություն է ստանում, կարողանում է փոխառություններ տալ, գույքի քանակն է ավելանում: Պետք է հասկանալ՝ որտեղի՞ց դա: Ուղղակի խնդիրն այն է, որ համատարած անվստահություն կա համակարգի նկատմամբ: Դատավորները, ովքեր արդար են, ազնիվ են և իրենց քրտինքով են այդ գույքը վաստակել, պետք է խնդիր չունենան»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում