Հասարակական

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն 

1 րոպեի ընթերցում

 Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով քննում էր ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հասարկայնության հետ կապերի վարչությունից:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Մայիսի 20-ին էլ պարզ էր դարձել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում էր կայացրել կասեցնել քրեական գործի վարույթը և այնուղարկել Սահմանադրական դատարան։ Ընդհանուր իրավասության դատարանը նշել է, որ դատական քննության այդ փուլում առկա է Քրեական օրենսգրքի հին՝ 300 ու 2009-ին փոփոխված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածների և Սահմանադրության 72, 73 և 79 հոդվածների միջև անհամապատասխանության կասկած, և անհրաժեշտություն կա պարզել դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում