Քաղաքականություն

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողով ստեղծելը հնարավորություն կտա լուծել անցյալում առաջ եկած խնդիրները. Արմեն Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

  Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողով ստեղծելը հնարավորություն կտա լուծել անցյալում առաջ եկած խնդիրները. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գտնում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելը հնարավորություն կտա լուծել անցյալում առաջ եկած խնդիրները:

«Մինչև ապրիլյան պատերազմը, ընդհանուր առմամբ, պատկերացում կար, որ գոնե անվտանգության հարցում մենք մեծ խնդիրներ չունենք, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ունենք լուրջ խնդիրներ, եւ հենց հանձնաժողովի քննությունը հնարավորություն կտա բարձրացնել բոլոր խնդիրներն ու լուծում տալ դրանց, որպեսզի այլևս չհայտնվենք այդպիսի իրավիճակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը։

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ ընդարձակ ելույթի ընթացքում նշեց, որ հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը կստեղծվի հնարավորինս սեղմ ժամկետում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում