Հասարակական

Ոստիկանությունում չարաշահումների մասին ՊՎԾ հայտարարությունը Օսիպյանը համարում է պոպուլիստական

1 րոպեի ընթերցում

 Ոստիկանությունում չարաշահումների մասին ՊՎԾ հայտարարությունը Օսիպյանը համարում է պոպուլիստական

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունում չարաշահումների մասին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատարի հայտարարությունը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պոպուլիստական է որակում:

«Պարզաբանումը, որ ՊՎԾ պաշտոնակատարը ներկայացրել է, կարծում եմ՝ կրում է պոպուլիստական բնույթ: Ես կոռեկտ չեմ համարում այս փուլում խոսել: Դեռևս չավարտած քննությունը, փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել անձանց», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ՊՎԾ հայտարարությանը:

ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ ուսումնասիրելով պետհամարանիշների ձեռքբերման գործընթացը՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած խախտվել է գնումների մասին օրենքը: Քյարամյանը նաև նշել էր, որ արձանագրված խախտումները եղել են թե՛ նախկինում, թե՛ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարման օրոք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում