Քաղաքականություն

Հայաստանի և Ջիբութիի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ջիբութիի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում մայիսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ջիբութիի Հանրապետության (Republic of Djibouti) միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համատեղ հայտարարության ստորագրմանը հաջորդած զրույցի ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի և Ջիբութիի մշտական ներկայացուցիչներ Մհեր Մարգարյանը և Մոհամեդ Սիադ Դուալեն (Mohamed Siad Doualeh) անդրադարձել եներկու երկրների միջև միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Աֆրիկյան մայրցամաքի երկրների միջև գործընկերության ընդլայնմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում