Հասարակական

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցելՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի է ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության եւ բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում»,- գրել է ՀՀ վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում