Միջազգային

Ուկրաինան նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան մայիսի 15-ին նոր տնտեսական պատժամիջոցներ Է սահմանել Ռուսաստանի դեմ՝ դրանցում նախատեսելով որոշակի խմբերի ապրանքների մատակարարումների արգելք եւ հատուկ մաքսերի կիրառում: Մայիսի 15-ին նախարարների կաբինետի նիստում այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դրանք հայելային միջոցներ են. ռուսական ապրանքների բռնարգելք եւ հատուկ մաքսեր»,- ասել Է նա՝ նշելով, որ դրանք կվերաբերեն այն ապրանքներին, որոնք Ուկրաինայում արտադրվում են կամ Էլ կարող են փոխարինվել այլընտրական մատակարարումներով:

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Ստեպան Կուբիվը հայտնել Է, որ արգելք Է սահմանվել որոշ տեսակների «արդյունաբերական ապրանքների, հանքային պարարտանյութերի, գյուղատնտեսական ապրանքների, փոխադրամիջոցների, նրբատախտակի եւ այլ ապրանքների համար»: Նրա խոսքով՝ այս որոշումը նպատակաուղղված Է կապիալների արտահոսքի խոչընդոտմանն «ագրեսոր-երկիր», ինչպես նաեւ Ուկրաինայում գոյություն ունեցող աշխատատեղերի օժանդակմանն ու նորերի ստեղծմանը:

Երկրորդ որոշմամբ Ուկրաինայի նախարարների կաբինետն ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից սահմանել Է ՌԴ-ից առանձին ապրանքների ներմուծման հատուկ մաքսեր: Կուբիվը ճշտել Է, որ դրանց չափը կորոշվի «մաքսային արժեքի տոկոսով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում