Մոնտանայի նահանգապետը միացավ ԱՄՆ-ի նախագահական մրցարշավին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բուլոքը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարի հաջորդ ընտրություններում, որոնք կայանալու են 2020 թվականին: Այդ մասին, ինչպե տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա մայիսի 14-ին գրել Է Twitter-ի իր Էջում:

«Բոլորին շանս տալու համար մենք պետք Է ավելին անենք, քան (ԱՄՆ-ի նախագահ) Դոնալդ Թրամփին հաղթելը: Մենք պետք Է հաղթենք կոռումպացված այն համակարգը, որը նման մարդկանց պահում Է իշխանության գլուխ, մեզ հարկավոր Է մարտիկ, որը դա կանի ավելի շուտ: Ահա թե ինչու եմ ես իմ թեկնածությունն առաջադրում նախագահի պաշտոնի համար»,-գրել Է Բուլոքը:

Նախագահի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել են արդեն շուրջ երկու տասնյակ դեմոկրատներ: Կուսակցական ակտիվիստների առաջին ժողովներն ապագա նախագահական արշավի ընթացքում կանցկացվեն Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ կառաջադրեն նախագահի պաշտոնի թեկնածուին, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից մինչեւ 16-ը Միլուոքիում (Վիսկոնսիի նահանգ):

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու հնարավոր հավակնորդների թվում ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաեւ ԱՄՆ-ի 76-ամյա նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, Վերմոնտի նահանգից 77-ամյա սենատոր Բեռնի Սանդերսին, որը Հիլարի Քլինթոնի հետ մրցակցել Է Դեմոկրատական կուսակցությունից 2016 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին եւ Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդին: Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի տեղին առայժմ հավակնում են երկու հոգի՝ երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը:

Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչեւ 27-ը Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Տարվա ամենափրփրուն փառատոնը. Երևանում մեկնարկում է «Գարեջրի օրեր»-ը

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

Հայաստանում շինանյութի արտադրության ոլորտում բացահայտել են առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր

Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ

Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կմեկնարկի հուլիսի 21-ին

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Հայ ուսանողների հաջողությունը Կասաբլանկայում. «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը»՝ միջազգային մրցանակակիր