Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել
1 րոպեի ընթերցում
![Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/05/974533.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել, և ճանաչել ծնողներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Շատ լավ վիճակում է: Երեկ գիտակցության է եկել, խոսել է արդեն, ճանաչել է ծնողներին»,- ասաց Հովհաննիսյանը:
Մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Արցախի Հանրապետության ՊՆ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել էր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
ՊԲ ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ: