Տավուշում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշում ապրիլի 30-ին ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը տեղափոխվել է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ 1987թ. ծնված պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն ծանր է, վիրավորում է ստացել գլխի շրջանում: Նրան Երևան են տեղափոխել ուղղաթիռով:

Հայերեն العربية English Français Русский