Միջազգային

Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիվոստոկի Ռուսկի կղզում սկսվել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Երկու պետությունների բանակցություններին նախորդել Է հանդիսավոր արարողությունը: Պուտինն իր հյուրին ընդունել Է Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի «S» մասնաշենքի գլխավոր մուտքի առջեւի հարթակում: Դիմավորման արարողությունից հետո սկսվել Է Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների զրույցը նեղ կազմով:

Կրեմլի տեղեկատվության համաձայն՝ ռուս-հյուսիսկորեական բարձր մակարդակի բանակցություններին հատկացված Է մոտավորապես չորս ժամ:

Ենթադրվում Է, որ Պուտինի եւ Կիմ Չեն Ունի «դեմառդեմ» հաղորդակցումը կտեւի մոտավորապես մեկ ժամ, իսկ այնուհետեւ հանդիպումը կշարունակվի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ եւ կավարտվի ընդունելությամբ, որին, հյուսիսկորեական կողմի խնդրանքով, Կիմ Չեն Ունին կյուրասիրեն ռուսական ազգային խոհանոցի ճաշատեսակներով: Երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով չեն լինելու ոչ համատեղ հայտարարություններ, ոչ փաստաթղթերի ստորագրում, սակայն սպասվում Է, որ ՌԴ նախագահը կզրուցի լրագրողների հետ եւ իր տպավորությունները կհայտնի գագաթնաժողովի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում