«Երևանյան բեսթսելեր». Սարոյանի գրքերը կրկին առաջատարներ են. Թարգմանական գրականություն. մարտ, 2019
8 րոպեի ընթերցում
Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհու մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:
Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը երկրորդ հորիզոնականում է: Այն Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքն ամերիկյան գրականության դասականՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Թարգմանությունը`Սոնա Սեֆերյանի:
Չորրորդ հորիզոնականումԴենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար»գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի1959 թվականիապրիլյան համարում։ Արժանացել է«Հյուգո»մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես1966 թվականիլավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:
Հինգերորդ տեղում է բրազիլացի գրողՊաուլուԿոելյուիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»:Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:
Վեցերորդ տեղում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:
Ջորջ Օրուելի «1984» վեպը յոթերորդ հորիզոնականում է: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ 2009 թ.-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:
Ութերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա»գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:
Իններորդ հորիզոնականում է գերմանացիգրողՌիչարդԲախիամենահայտնի«ՋոնաթանԼիվինգսթոնճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույնթռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:
Տասներորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Մարո Մադոյան-Ալաջաջյան:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | -1 | Ուիլյամ Սարոյան «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» | Անտարես | 58 | |
| 2 | +1 | Ուիլյամ Սարոյան «Հայրիկ, դու խենթ ես» | Անտարես | 44 | |
| 3 | +2 | Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ«Մեծն Գեթսբին» | Զանգակ | 42 | |
| 4 | +2 |
Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» |
Անտարես | 38 | |
| 5 | +5 | Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» | Անտարես | 35 | |
| 6 | +1 | Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» | Անտարես | 33 | |
| 7 | * | Ջորջ Օրուել «1984» | Անտարես | 33 | |
| 8 | -4 | Նարինե Աբգարյան «Մանյունյա» | Դար | 28 | |
| 9 | -6 | Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» | Անտարես | 28 | |
| 10 | * | Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը» | Անտարես | 19 |