Փաշինյանն ու Ալիևը բանակցում են փակ դռների հետևում

3 րոպեի ընթերցում

ՎԻԵՆՆԱ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, ավարտվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկել է երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը:

Հանդիպման նախապատրաստության նպատակով մարտի 28-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի,Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը, ապա նաև՝ շփումներ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Քննարկումների առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է:

Փաշինյանն Ավստրիայի մայրաքաղաք է մեկնել մարտի 28-ի երեկոյան: Ծրագրված են նրա հանդիպումները Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ: Ավստրիայում ՀՀ դեսպանատան «Հայաստան» կենտրոնում մարտի 29-ին տեղի կունենա նաև Փաշինյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վիեննայում անցկացվող Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

Հայերեն العربية English Русский

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց