Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների և Կասպրշիկի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների և Կասպրշիկի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնումԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) հովանու ներքո Վիեննայում մարտի 29-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:Քննարկումների առանցքում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Փաշինյանն Ավստրիայի մայրաքաղաք կմեկնի մարտի 28-ի երեկոյան: Ծրագրված են նրա հանդիպումները Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ:

Ավստրիայում ՀՀ դեսպանատան «Հայաստան» կենտրոնում մարտի 29-ին տեղի կունենա Փաշինյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում