Օպերային երգչուհի Մայա Աֆրիկյանը միջազգային մրցույթներից վեց դիպլոմ է բերել Հայաստան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր Մայա Աֆրիկյանը վերջին շրջանում պատվով է ներկայացրել Հայաստանը մի շարք միջազգային ստուգատեսերին: Հինգ միջազգային մրցույթներից Աֆրիկյանը արժանացել դափնեկրի վեց դիպլոմների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,երգչուհին Մոսկվայում մասնակցել է Իվան Տուրգենևի անվան հիմնադրամի կազմակերպած «Pro արվեստ» միջազգային բազմաժանր մրցույթին և «Վոկալ արվեստ. հեղինակային երգ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչման: Մայա Աֆրիկյանը ներկայացրել է իր «Ах, давно ли гулял я с тобой!» հեղինակային երգը՝ գրված Տուրգենևի բանաստեղծության հիման վրա:

Երգչուհին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է նույն հիմնադրամի կազմակերպած «Большая сцена» միջազգային բազմաժանր բաց մրցույթ-փառատոնին՝ կրկին «Վոկալ արվեստ. հեղինակային երգ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչման: Այս անգամ էլ Աֆրիկյանը ներկայացրել է իր «Մենություն» հեղինակային երգը: Նույն մրցույթում երգչուհին նաև արժանացել է 3-րդ կարգի դափնեկրի կոչման՝ «Поверим в судьбу» (բառերի հեղինակ՝ Կորյուն Առաքելյան) հեղինակային երգի համար:

Եկատերինբուրգ քաղաքում Մայա Աֆրիկյանը մասնակցել է «Залог успеха» բազմաժանր բաց մրցույթ-փառատոնին՝ «Վոկալ արվեստ. հեղինակային երգ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչման: Երգչուհին կատարել է «Появись моя звезда» հեղինակային երգը՝ գրված Տուրգենևի բանաստեղծության հիման վրա:

Նիժնի Նովգորոդ քաղաքում էլ երգչուհին հանդես է եկել «Ступени славы» բազմաժանր բաց մրցույթ-փառատոնին՝ «Վոկալ արվեստ. հեղինակային երգ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչման` ներկայացնելով «Աղոթք» երգը (բառերի հեղինակ՝ Կորյուն Առաքելյան): Պյատիգորսկ քաղաքում էլ կայացած Stars մրցույթ-փառատոնին «Ինչ թախծոտ էին» հեղինակային երգով (բառերի հեղինակ՝ Կորյուն Առաքելյան) Աֆրիկյանն արժանացել է 2-րդ կարգի դափնեկրի կոչման:

Մրցույթներում Մայա Աֆրիկյանի կոնցերտմեյստերն է եղել միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը, ով Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի մրցույթներում արժանացել է համապատասխանաբար դափնեկրի 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների:

Հայերեն

Կառավարությունը 1,5 մլրդ դրամից ավելի գումար կհատկացնի համայնքներում նոր ծրագրեր իրականացնելու համար

Գավառում տեղի ունեցավ վիշապաքարերի կերտմանն ու պահպանությանը նվիրված միջոցառում

Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է

Հունիսի 18-20-ը Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37 աստիճան

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

ՀՀ կառավարության նիստ

ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Մոսկվայի մարզը երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակմանն է ենթարկվել