Իրան

Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլի անցկացման հարցը դեռևս քննարկվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Սպասվում է, որ քննարկումներն առաջիկա ժամերին կշարունակվեն դիվանագիտական ​​ուղիներով և միջնորդական ջանքերով», - հավելել է նա։

Միևնույն ժամանակ, ըստ Reuters գործակալության, Շվեյցարիայի կառավարությունից հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին կհանդիպեն նախնական բանակցությունների համար։ Ըստ հայտարարության, որը մեջբերում է գործակալությունը, Բյուրգենշտոկ քաղաքում նախնական բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ-ն, Իրանը, ինչպես նաև միջնորդներ Պակիստանիը Կատարը և այլ ներգրավված երկրներ։ Հանդիպման ժամանակացույցի և մանրամասների վերաբերյալ այլ տեղեկություններ չկան։

Փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրումը նախատեսված էր հունիսի 19-ին Ժնևում, սակայն ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ստորագրել են փաստաթուղթը, և այն անմիջապես ուժի մեջ է մտել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում