Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում մնացող պետությունների ու կառավարությունների բոլոր 27 ղեկավարները «Եվրամիության գագաթնաժողովում միաձայն որոշում ընդունեցին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգման վերաբերյալ՝ հնարավոր երկու սցենարի հիման դրա»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտնել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները:

«Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը այն պայմանով, որ բրիտանական խորհրդարանը մինչեւ մարտի վերջը հավանություն կտա դուրս գալու համաձայնագրին, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի»,- հայտարարել Է Տուսկը: Այդ մասին հայտնել Է նաեւ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի համաձայն՝ «եթե հաջորդ շաբաթ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը հավանություն չտա դուրս գալու համաձայնագրին, Եվրախորհուրդը համաձայն Է հետաձգմանը մինչեւ 2019 թվականի ապրիլի 12-ը եւ ակնկալում Է, որ Միացյալ Թագավորությունը մինչեւ այդ օրը Եվրախորհրդին կտեղեկացնի հետագա առաջշարժման իր տեսլականի մասին»:

Ինչպես պարզաբանել Է Տուսկը, Մեծ Բրիտանիան այդ դեպքում կարող Է նախընտրել դուրս գալն առանց համաձայնագրի, ավելի երկար հետաձգում խնդրելը կամ Brexit-ից հրաժարվելը: Ամփոփիչ մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չկարողացան պատասխանել այն հարցին, թե որքան երկար կարող Է շարունակվել «երկարատեւ հետաձգումը»: «Անվերջ»,- ասել Է Յունկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած

Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին

Գերմանիան 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Իրաքը հայտարարել է, որ Իրանը թույլատրել է որոշ իրաքյան նավթատար նավերի տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով

Երևանում կկառուցվի թենիսի 4 կորտ և ֆուտբոլի ու բասկետբոլի համար նախատեսված մարզադաշտ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով