Քաղաքականություն

Հրադադարի խախտումները չեն նպաստում վստահության ամրապնդմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի կողմից ականանետի կիրառման մասին

2 րոպեի ընթերցում

Հրադադարի խախտումները չեն նպաստում վստահության ամրապնդմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի կողմից ականանետի կիրառման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում խաղաղության և վստահության ամրապնդմանը չեն նպաստում հրադադարի ռեժիմի խախտման գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով մարտի 13-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից ականանետի կիրառմանը: «Այս առումով ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Դուշանբեում հանդիպման ժամանակ»,-հավելեց նա:

Ադրբեջանի զինված ուժերը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ մարտի 13-ին ականանետից 9 արկ են արձակել: Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել:

Դուշանբեում 2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ:«Մենք պայմանավորվեցինք պաշտպանության նախարարներին հանձնարարել, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումը նվազեցնելու համար, այսինքն՝ սահմանային միջադեպերը կանխելուն ուղված քայլեր»,-հայտարարել էր Փաշինյանը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում