Աշխտանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով մարտի 10-ից 13-ը Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի գլխավորված պատվիրակությունը` Հայաստանում երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետին մարտի 11-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր, ինչպես նաև տվյալ ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության ներկա իրավիճակը և համատեղ գործունեության հեռանկարները:

Հայերեն English Français Русский

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած

Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին

Գերմանիան 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Իրաքը հայտարարել է, որ Իրանը թույլատրել է որոշ իրաքյան նավթատար նավերի տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով

Երևանում կկառուցվի թենիսի 4 կորտ և ֆուտբոլի ու բասկետբոլի համար նախատեսված մարզադաշտ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան