Դրդապատճառները հասկանալի չեն. ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ Բաքվում հակահայկական երթին ռուս խորհրդարանականների մասնակցության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը իր վրդովմունքն է հայտնում Բաքվում կայացած հակահայկական միջոցառմանը մի խումբ ռուս պատգամավորների մասնակցության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Վարդան Տողանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հայկական կողմը վերաբերվում այն հանգամանքին, որ մի խումբ ռուս խորհրդարանականներ Բաքվում հակահայկական երթի են մասնակցել, ասել է.

«Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում ռուս խորհրդարանականների՝ Բաքվում կայացած երթին մասնակցելու կապակցությամբ, որն ակնհայտ հակահայկական բնույթ ունի և օգտագործվում է տարածաշրջանում վստահության խաթարման նպատակով: Մեզ բոլորովին հասկանալի չեն խորհրդարանականների դրդապատճառները՝ ինչի՞ն են նրանք համերաշխություն հայտնում և ի՞նչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաների, որոնք առանձին պետության իշխանությունների քարոզչական արշավի մաս են կազմում: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք միտված ենք բարեկամության կամուրջների, անկեղծ և դաշնակցային հարաբերությունների կառուցմանը և հույս ունենք, որ մեր ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան լավ կազմակերպված հակահայկական շարժմանը խորհրդարանականների մասնակցությանը, որի նպատակն է թյուրըմբռնման և անվստահության սերմանումը»,-ասել է դեսպան Տողանյանը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ունեցած ելույթում խնդրին անդրադարձել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ստիպված եմ ցավով արձանագրել, որ չնայած մեր երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ տառացիորեն երեկ Բաքվում մասնակցել են ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեցող ակցիայի, որը հակասում էտարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ոգուն: Ավելին՝ արդարացի անհանգստություն է առաջացնում այդ միջոցառմանը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի որոշ անդամների մասնակցությունը», - ասել է Միրզոյանը:

Հայերեն English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան