Քաղաքականություն

Այլևս երբեք. Փաշինյանի գրառումը Սումգայիթյան ջարդերի առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Այլևս երբեք. Փաշինյանի գրառումը Սումգայիթյան ջարդերի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին՝ սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվեցին և արտաքսվեցին Ադրբեջանից՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված հայերի խաղաղ ցույցերի: Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: Այլևս երբեք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Նիկոլ Փաշինյանը:

1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։

Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։

Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում