Միջազգային

Սոչիում ավարտվել է Սիրիայի հարցերով եռակողմ գագաթնաժողովը

1 րոպեի ընթերցում

Սոչիում ավարտվել է Սիրիայի հարցերով եռակողմ գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում ավարտվել է ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում կայուն խաղաղություն հաստատելու հետ կապված և մի շարք այլ հարցեր:

Գագաթնաժողովը տեղի է ունեցել Աստանայի գործընթացի շրջանակներում:

Գագաթնաժողովի արդյունքում հրապարակված փաստաթղթի համաձայն` նախագահները միակարծիք դիրքորոշում են հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի շարունակական իրականացման, սիրիական հարցի քաղաքական լուծման առնչությամբ:

Փետրվարի 14-ին Էրդողանի հետ Սոչի էին մեկնել նաև Թուրքիայի պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների նախարարները, ինչպես նաև ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում