Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը համագործակցության արձանագրություն է ստորագրել ԱՄԷ ներդրումային կազմակերպության հետ

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գործող «Ռոյալ ֆրոնտ» ներդրումային ընկերության տնօրենի հրավերով եռօրյա աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետ Գնել Սանոսյանը,Դուբայում ինքն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Դուբայի տնտեսական զարգացման դեպարտամենտի ներդրումների խթանման բաժնի տնօրեն Իբրահիմ Ահլիի, «ԱլԱվեալ ինվեսթմենթ գրուպի» բաժնետեր Կռուս Աֆիֆիի, Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի բիզնեսի զարգացման մենեջեր Ջեյսսի Յանգի, «Ռոյալ Ֆրոնտ» ՍՊԸ-ի մաս կազմող «Խելացի ինտելեկտուալ տեխնոլոգիաներ» ՍՊԸ նախագահ Հասսան Ալ Ռաեեսի, «Ռոյալ ֆրոնտ» ՍՊԸ խորհրդի անդամներ Ռաշիդ Քամալի, եւ Աբդուլահ Ալ Նայամի, նույն կազմակերպության գործադիր տնօրեն եւ խորհրդի անդամ Սինա Ֆաթթահի հետ: Ինչպես հավաստեց Սանոսյանը՝ այդ հանդիպումների արդյունքում շահագրգիռ կառույցների հետ քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր, որոնք կարող են սկսվել եւ զարգանալ հատկապես գյուղատնտեսության, այլընտրանքային էներգետիկայի, զբոսաշրջության, ջրի արտահանման ոլորտներում։ Հանդիպումներից հետո Գնել Սանոսյանը եւ «Ռոյալ ֆրոնտ» ՍՊԸ գործադիր տնօրեն եւ խորհրդի անդամ Սինա Ֆաթթահին ստորագրել են համատեղ արձանագրություն՝ Գեղարքունիքի մարզի եւ «Ռոյալ ֆրոնտի» միջեւ հետագա համագործակցության խորացման նպատակով։

Ըստ արձանագրության՝ կողմերը պայմանավորվում են միմյանց հետ համագործակցել առեւտրատնտեսական, զբոսաշրջության, գիտատեխնիկական, այլընտրանքային էներգետիկայի, գյուղատնտեսության եւ ներդրումային ոլորտներում՝ հիմնվելով հավասարազոր գործընկերության, վստահության եւ փոխշահավետության վրա: Արձանագրությունը միաժամանակ նախատեսում է ձեռնարկությունների եւ կազմակերպությունների միջեւ անմիջական առեւտրատնտեսական կապերի հաստատում:

Կողմերը պայմանավորվել են ձեռնամուխ լինել նախատեսված ոլորտներում ներդրումային բնագավառների զարգացման նպատակով համագործակցություն նախատեսող փոխըմբռնման հուշագրի մշակման եւ ստորագրման քայլերին: «Լինելու են փոխադարձ այցեր ու շփումներ, քննարկումներ, հանդիպումներ: Համագործակցության հուշագրի ստորագրումից հետո ակնկալում ենք մեր մարզի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ներդրումներ: Մեր կողմից օտարերկրյա ներդրողներին ներկայացվել են մարզի տնտեսական զարգացման հնարավորությունները, հեռանկարներն ու գրավչությունները:

Միաժամանակ նպատակահարմար ենք գտել «Ռոյալ ֆրոնտի» եւ նրա հետ համագործակցող կառույցների ներկայացուցիչներին հրավիրել Գեղարքունիք՝ մասնակցելու 2019 թվականի ապրիլին կայանալիք «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական գործարար համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում կարող են ի հայտ գալ նոր նախաձեռնություններ, համագործակցության նոր ուղղություններ: Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում մենք կանենք համագործակցության առաջին արդյունավետ ու տեսանելի քայլերը»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները