ԱՄՆ-ում մահացել Է դեմոկրատ Ջոն Դինգելը, որը երկարամյա ծառայության ռեկորդ Է սահմանել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 7-ին կյանքի 93-րդ տարում վախճանվել Է նախկին դեմոկրատ-կոնգրեսական Ջոն Դինգելը, որն ավելի վաղ երկարամյա ծառայության ռեկորդ Է սահմանել ամերիկացի օրենսդիրների շրջանում: Նա Միչիգանի նահանգը Կոնգրեսի ստորին պալատում ներկայացրել Է 59 տարի եւ 21 օր՝ 1955 թվականի դեկտեմբերից մինչեւ 2015 թվականի հունվարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է նրա այրին՝ Դեբի Դինգելը, որը նույն այդ նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Է, Ջոն Դինգելը մահացել Է Դիրբոռնի՝ Դեթրոյթի արվարձանի իր տանը: 2013 թվականի ամռանը Ջոն Դինգելը գերազանցել Է կոնգրեսական Ռոբերտ Բերդի ձեռքբերումը, որը Կապիտոլիումի բլրին աշխատել Էր 57 տարի եւ 176 օր: Վերջին տարիներին, հանգստի գնալուց առաջ, նա չԷր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել եւ Կոնգրեսի միջանցքներով տեղափոխվում Էր Էլեկտրաշարժիչով աշխատող հաշմանդամի սայլակով:

Ներկայացուցիչների պալատում աշխատելու ընթացքում Դինգելը հռչակվել Էր իր համառությամբ եւ գործընկերներից ստացել Էր «Բեռնատար» մականունը, որը նաեւ հիշեցնում Էց, որ նա ընտրվել Էր Դեթրոյթի՝ ԱՄՆ-ի «ավտոմոբիլային մայրաքաղաքի» արվարձաններից մեկից:

Կոնգրեսի՝ 2014 թվականի նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Դինգելի տեղն զբաղեցրել Է նրա կինը՝ Դեբին, որի 65-ամյակը լրացել Է անցյալ տարվա նոյեմբերին: Դինգելների ընտանիքը Կապիտոլիումի բլրին իր ներկայությունը պահպանում Է արդեն ավելի քան 80 տարի: Դինգելի հայրը 1933-ից մինչեւ 1955 թվականը նույնպես աշխատել Է Ներկայացուցիչների պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները