Մխիթար Հայրապետյանը հայտնում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության թողած դրական տպավորության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովում (Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով) ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատվիրակությունն իր առաջ խնդիր է դրել լինել չափազանց կառուցողական: Այդ կառուցողական աշխատանքը դրական տպավորություն է թողել նաև եվրոպացի գործընկերների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այս մասին ասաց ԱԺ-ում հրավիրված ասուլիսում:

«Չենք կարող խուսափել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև լարված հարաբերություններից: Սակայն լինելով պրոակտիվ՝ մենք մեր առաջ խնդիր ենք դրել լինել չափազանց կառուցողական: Մեր պատվիրակությունն աշխատելու է բացառապես ծրագրային դրույթների, ծրագրային բանավեճերի շուրջ: Եվ ես կարող եմ վստահաբար ասել, որ մեր եվրոպացի գործընկերների ստացած տպավորությունը չափազանց դրական էր: Հաճելիորեն զարմացած էին, որ առաջին անգամ ներգրավված լինելով «Եվրանեսթ»-ի աշխատանքներում՝ հայկական պատվիրակությունն այդ աստիճան կառուցողական և ակտիվ եղավ»,- ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ հայկական պատվիրակության անդամները ներգրավված են եղել բոլոր 4 հանձնաժողովների աշխատանքներում: Հայրապետյանը շեշտեց, որ միակ պատվիրակությունն են եղել, որը բոլոր անդամներով երկու աշխատանքային օրերին մասնակցել է «Եվրանեսթ»-ի աշխատանքներին: «Մենք ունենք շատ ուժեղ պատվիրակություն, մարդիկ, ովքեր կոնկրետ ոլորտային մասնագետներ են, խոր գիտելիքներ ունեն ոլորտի խնդիրների, լուծումների վերաբերյալ»,- նշեց Հայրապետյանը:

Նա նաև ընդգծեց, որ իրենք շատ խնդիրներ են տեսել Ադրբեջանում հանրակրթական դպրոցներում առկա հայատյացության, հակահայկական քարոզչության մասով, սակայն միևնույն ժամանակ շեշտադրում են արել, որ քննարկումը լինելու է բացառապես ծրագրային և կառուցողական դաշտում, այլ ոչ ինքնանպատակ՝ հարևան երկրին քննադատելու հերթական փորձ: Սա ևս դրական արձագանք է գտել Եվրախորհրդարանի գործընկերների շրջանում:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները մեկնարկել էին հունվարին Բրյուսելում:

Հայկական պատվիրակության կազմում են եղել «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանը, Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանն ու Նորա Առուստամյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Տարոն Սիմոնյանը:

Հայերեն

Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հաջիևի հայտարարություններին

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը