Քաղաքականություն

Արտգործնախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

1 րոպեի ընթերցում

Արտգործնախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը պետք է որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Առաջին իսկ օրվանից մեր կողմից հստակ ամրագրվել է այն սկզբունքը, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը գերակա նշանակություն ունեն մեզ համար: Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա իրական և տևական կարգավորման գործընթացում: Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որը ներկայացվել է և' համանախագահներին, և' ադրբեջանական կողմին»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ այս հարցում սկզբունքները հստակ ամրագրվել են բազմիցս, և երկրորդ կարծիք չի կարող լինել:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում