Հասարակական

Քննարկվել են հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտում նախատեսող իրավակարգավորումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն հունվարի 30-ին ընդունել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության փոխնախագահ Էդդի Րիչին և ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ նախատեսվող իրավակարգավորումները:

Փոխնախարար Քրմոյանը, գործընկերներին ներկայացնելով իրական սեփականատերերի բացահայտման նպատակով կիրառվող մեխանիզմների հնարավոր տարբերակները, ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը նախընտրել է գնալ առավել հավաստի տվյալներ հրապարակելու ճանապահով, և նախատեսվող մեխանիզմի ներդրմամբ ոչ միայն հրապարակվելու են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում առկա սեփականատերերի տվյալները, այլև իրավաբանական անձի գրանցման ներկայացված տվայալների հավաստիությունը ստուգվելու է նախքան գրանցում իրականացնելը, ապա և նոր՝ հրապարակվելու:

Սուրեն Քրմոյանն ընդգծել է նաև, որ իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները առաջին փուլում վերաբերելի են լինելու մետաղական հանքարդյունաբերական ընկերություններին, սակայն ստեղծվող իրական սեփականատերերի տվյալների շտեմարանը ունիվերսալ է լինելու և օրենքի հիման վրա կարող է ընդգրկել նաև այլ ոլորտներում գործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ:

Արձագանքելով փոխնախարարին՝ ԱՃԹՆ փոխնախագահ Էդդի Րիչը նշել է, որ այդպիսով Հայաստանը կունենա իրական սեփականատերերի բացահայտման լավագույն մեխանիզմներից մեկը տարածաշրջանում:

Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը ներկայացրել է նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի ձևավորման, շահերի բախման հայտարարագրման, անանուն ազդարարման հարթակի և մի շարք այլ թվային գործիքների ընձեռած հնարավորությունների համակցմամբ իրական սեփականատերերի բացահայտման հարթակի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրան տեխնիկական և իրավական օգնության պատրաստակամություն է հայտնել իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքներին:

Հայերեն

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին