Ադրբեջան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով Life.ru տեղեկատվական պորտալի լրագրողին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտնած տեղեկությունը։

«Ստացվել է հաղորդագրություն, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Բացատրել են այն հանգամանքով, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին»,- նշել է Ուշակովը։

Հրապարակման պատրաստման պահին Ադրբեջանը պաշտոնապես չի հայտնել իր նախագահի մոսկովյան այցի չեղարկման մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում