«Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջին նստաշրջանի ընթացքում օրենսդիրում շրջանառության մեջ է դրել փաստաբանների գործունեության պաշտպանության, զինվորական ծառայություն չանցած անձանց վերաբերյալ և կալանավորման մեկ օրը ազատազրկման ձևով նշանակվող պատժի մեկ ու կես օր հաշվելու վերաբերյալ օրենքի նախագծեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Առաջինը «Սահմանաված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է: Օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից»,-ասաց Անի Սամսոնյանը:

ԼՀԿ-ն քիչ առաջ շրջանառության մեջ է դրել նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը», որով մասնավորապես նախատեսվում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել փաստաբանի համար:

«Այս օրենքի նախագծի հիմնավորումը հետևյալն է, որ վերջին ժամանակներում մենք տեսնում ենք փաստաբանների գործունեության նկատմանբ ոտնձգություններ: Օրենքը նպատակ ունի, որ փաստաբանի գործունեության պաշտպանությունը բարձրանա բավարար մակարդակի վրա, ինչպիսին է դատախազինը կամ քննիչինը: Մենք կարևորում ենք փաստաբանի դերակատարությունը արդար դատաքննության և իրավական պետություն ստեղծելու համար»,-ասաց Սամսոնյանը:

ԼՀԿ-ն առաջարկում է, որ փաստաբանական գործունեության նկատամամբ ցանկացած ոտնձգություն պատժվի նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով կամ մեկից երեք տարի ազատազրկմամբ:

«Նախորդ տարվա վերջին Էդմոն Մարուքյանը ներկայացրել էր մի նախագիծ, որով առաջարկում էր, կալանավորման մեկ օրը հավասարեցվի ազատազարման ձևով նշանակվող պատժի մեկ ու կես օրվա: «ՀՀ քրեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նախորդ տարի մերժվեց, սակայն մենք շատ համառ ենք, և այն նորից դրել ենք շրջանառության մեջ»,-ասաց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ նախագիծն ունի ոչ միայն մարդասիրական, այլ նաև քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

Հայերեն

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան

ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը

Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ