Հասարակական

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 12-ի ցերեկը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին, 17-ին շրջանների զգալի մասում և 15-16-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ի գիշերը և 17-ին սպասվում է ձյուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում