Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
2 րոպեի ընթերցում

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.
Congratulations, Prime Minister @NikolPashinyan, on your election victory.
— Kristen Michal (@KristenMichalPM) June 8, 2026
Armenia continues to choose Europe, and Estonia is proud to support your European aspirations. I look forward to working together on reforms, innovation, and a more secure Europe while building an even… pic.twitter.com/UsqUW8ZByt
«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում Ձեր հաղթանակի առիթով։
Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին։ Ես անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին՝ բարեփոխումների, նորարարության և ավելի անվտանգ Եվրոպայի շուրջ՝ միաժամանակ կառուցելով մեր երկրների միջև էլ ավելի ամուր գործընկերություն»։
Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49.81 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 62 կամ 23.29 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 97 կամ 9.94 տոկոս ձայներով և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 58 հազար 368 կամ 4 տոկոս ձայներով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ձայների նման հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա մեծամասնություն և կձևավորի կառավարություն։