Քաղաքականություն

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը․ Ստեֆանչուկը շնորհավորել է Սիմոնյանին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը․ Ստեֆանչուկը շնորհավորել է Սիմոնյանին

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հեռախոսազրուց են ունեցել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից,  Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած վստահ հաղթանակի առիթով` նշելով, որ Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ մակարդակում:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը շնորհավորանքի համար` նշելով, որ Հայաստանը եւս պատրաստակամ է շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում