Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

2 րոպեի ընթերցում

Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Զելենսկին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին՝ տարած հաղթանակի առթիվ։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի սուվերենության, անկախության և ապրելու իր ուղին ընտրելու իրավունքի համար։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում։ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է՝ Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»,- գրել է Զելենսկին։

Հայատսանում հունիսի 7-ին կայացել են հերթական խորհրդարանական ընտրությունները։ Այս պահին առկա տվյալներով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կստանա մեծամասնություն և կկարողանա կառավարություն ձևավորել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում