Միջազգային

Կատարը մեկ միլիարդ դոլար կտրամադրի Իրաքի վերականգնմանը

1 րոպեի ընթերցում

Կատարը մեկ միլիարդ դոլար կտրամադրի Իրաքի վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին Իրաքի նախագահ Բարխամ Սալեհի հետ կայացած բանակցություններում հավաստել Է Իրաքի ենթակառուցվածքի վերականգնման գործում մեկ միլիարդ դոլար ներդնելու պատրաստակամությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է Կատարի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական գրասենյակը:

Իրաքի նախագահը հունվարի 9-ից պաշտոնական այցով գտնվում Է Կատարում: Սալեհը Դոհա Է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ բանակցություններից հետո, որը հունվարի 13-ին նույնպես կայցելի Կատար՝ մասնակցելու ռազմավարական երկխոսության խորհրդաժողովին:

«Բանակցությունների ընթացքում Կատարը հայտարարեց Իրաքի ենթակառուցվածքային նախագծերում եւ վերականգնման գործում մեկ միլիարդ դոլարի չափով վարկերի ու ներդրումների փաթեթի մասին»,- ասված Է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նավարկություն հաստատել Կատարի Համադա եւ Իրաքի Ոմմ Քասր նավահանգիստների միջեւ՝ նպատակ ունենալով տնտեսական ու առեւտրական հարաբերությունների զարգացումը: Սալեհը Ալ Թանիին հրավիրել Է այց կատարել Իրաք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում