Հասարակական

Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին ուղարկած նամակում արժևորել է սփյուռքի նախարարության կատարած աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին ուղարկած նամակում արժևորել է սփյուռքի նախարարության կատարած աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է ուղարկելՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում արժևորել է նախկինում սփյուռքի նախարարության կատարած մեծ աշխատանքն ու հույս հայտնել, որ նոր կառավարության աշխատանքում առաջնային կլինի սփյուռքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արամ Ակաթողիկոսի նամակի բովանդակության ևՍփյուռքի նախարարության դերի վերաբերյալ հարցազրույց է հրապարակվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» ծրագրիընթացքում,որում կաթողիկոսը նշել է, որաշխարհասփյուռ հայկական համայնքների համար Սփյուռքի նախարարություն ունենալը կարևոր է:

«Ես կարծում եմ, որ, նկատի ունենալով սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը, միաժամանակ՝ խորհրդանշական իմաստը, որովհետև երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը, սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Նա նշել է, որ կառավարության ընդհանուր կազմից սփյուռքի նախարարության դուրս հանելը կարող է բացասական արձագանք ստանալ սփյուռքի ներսում: «Մեր մոտեցումը սփյուռքի նկատմամբ պետք է տարբերվի, որովհետև եթե շուրջ 3 միլիոն հայություն ունենք Հայաստանում, մնացած 8 միլիոն հայությունն ապրում է սփյուռքում: Անցնող տարիների ընթացքում սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է արել, նախ պետք է մեր գնահատանքն արտահայտենք»,- ասել է Արամ Ա-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում