Հակոբ Արշակյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց կատարել առանձնացված ստորաբաժանումներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր օդային տրանսպորտի քաղաքականության իրականացման պատասխանատու, նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

Նախարարի պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։

Քննարկվել է կառավարության կողմից նախաձեռնած պետական կառույցների օպտիմալացման ծրագրին վերաբերող մանրամասներ։

«Որևէ մասնագետ, որն իր տեղում է և կատարում է իր գործառույթները, չի զրկվելու աշխատանքից, աշխատավարձի ցածրացում չի ունենալու. օպտիմալացման նպատակը մինչ այս պետական համակարգում տեղ գտած ձևական կառույցներն ու հաստիքները վերացնելն է, ավելորդ և ուռճացված ծախսերի կրճատումը»,- մանրամասնեց նախարարը։

Հարց ու պատասխանի ընթացքում խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան Քաղավիացիայի կոմիտեի` նախարարությանը միանալու գործընթացի մանրամասներին։ Նախանշվեցին ժամկետները, որոնցում կոմիտեի ղեկավար կազմը պիտի քննարկի և ներկայացնի եռամսյա պլանը, թե ինչպես է պատկերացնում կառուցվածքային փոփոխությունները, և զարգացմանն ուղղված ինչ առաջնահերթություններ կան։

Հակոբ Արշակյանը կոմիտեի նախագահի հետ շրջեց «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում, ծանոթացավ տեխնիկական հնարավորություններին, կարգավարների աշխատանքային պայմաններին։ «Հայաէրոնավիգացիա»-ի` բարձրակարգ տեխնոլոգիաներով և համակարգերով հագեցվածությունը թույլ է տալիս ապահովել թռիչքների անվտանգությունը` ժամանակակից մոտեցումների կիրառմամբ։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նավիգացիոն գործիքակազմի և ծրագրային միջոցների վերազինման աշխատանքներում կարելի է համագործակցել հայկական ինժեներական ընկերությունների հետ, որոնք այս ոլորտում լուրջ նախագծեր են իրականացնում արտասահմանյան շուկայի համար։

Բացի այդ, Հակոբ Արշակյանն առաջարկեց դիտարկել նաև բուհերի հետ գիտահետազոտական ուղղությամբ համագործակցության հնարավորությունը` հաշվի առնելով բավական մեծ տվյալների բազան, որը կուտակվում է «Հայաէրոնավիգացիա»-ի պահոցներում։ Նրա խոսքով` ոչ կոնֆիդենցիալ data-ն կարելի է տրամադրել այդ գիտահետազոտական աշխատանքներն իրականացնելու համար, ինչը կնպաստի ուսանողների` այս ոլորտում մասնագիտանալուն։

Նախարարի պաշտոնակատարին ներկայացվեցին նաև «Ավիաուսումնական կենտրոն»-ի աշխատանքն ու շենքային պայմանները։

Շրջայց կատարվեց նաև «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում, որի բժշկական ծառայություններից օգտվում են ավիաանձնակազմը, օդանավակայանի անձնակազմն ու դրա հարակից տարածքներում ապրող մարդիկ։ Այստեղ լաբորատոր պայմաններում փորձաքննության են ենթարկվում նաև ավիասնունդն ու ջուրը։ Բժշկական կենտրոնն է տրամադրում նաև օդաչուներին, բորտուղեկցորդներին ու կարգավարներին իրենց առողջական վիճակի` աշխատանքին համապատասխանությունը վկայող բժշկական վկայականները։ Բացի բուժկենտրոնի շենքից, տերմինալում գործում են նաև երկու բուժկետեր։

Հայերեն

ԵՄ-ն նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան կարող է հայտնվել կրակի ճիրաններում

Ավելի քան 2 հազար այցելու. Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսը կամփոփվի ֆինիսաժով

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Իտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներ

Էլեկտրոնային առևտրի օպերատորները ՊԵԿ-ին կիսամյակային հաշվետվություններ կներկայացնեն. նախագիծ

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնող երկու նավթատարներին հարվածելու մասին

Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը

Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. ԲՏԱ նախարար

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը